18 12 2021

Ադրբեջանցիները ցանկացել են հանել նախկինում խոցված տրակտորը, բայց երկրորդն էլ թողել են ու փախել․ Վերին Շորժայի ղեկավար․ News.am

Ադրբեջանցիները ցանկացել են հանել նախկինում խոցված տրակտորը, բայց երկրորդն էլ թողել են ու փախել․ Վերին Շորժայի ղեկավար․ News.am

Ադրբեջանցիները նախօրեին՝ դեկտեմբերի 17-ին, փորձել առաջխաղացում ունենալ Վերին Շորժայից դեպի Շատջրեք հատվածի ուղղությամբ՝ նախկինում խոցված տեխնիկան տարհանելու նպատակով։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում պատմել է Վերին Շորժա համայնքի ղեկավար Արտյոմ Երանոսյանը։

«Ցանկացել էին այլ տրակտորով ճանապարհ բացել, առաջխաղացում ունենալ, սակայն մեր տղերքը դրանց հետ են շպրտել։ Նրանք փորձ էին անում առաջին տրակտորը վերադարձնելու, մեծ տեխնիկայով էին եկել, սակայն երկրորդ տրակտորն էլ են թողել ու փախել են»,- նշել է Երանոսյանը։ 

Երանոսյանի խոսքով՝ առաջին տրակատորն այրված է, իսկ մյուսը որոշ վնասվածքներ ունի, սակայն երկուսն էլ վերանորոգելու դեպքում հնարավոր կլինի օգտագործել։

Արտյոմ Երանոսյանը վստահեցրել է, որ միջադեպի արդյունքում հայկական կողմից տուժաներ չկան․ «Իրենց չեմ կարծում, որ բան եղած չլինի, այդքան իրենց հերն անիծելուց հետո»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ