17 12 2021

ԵՊՀ ռեկտորի այս ընտրությունները մենք օրինական ու լեգիտիմ համարել չենք կարող․ Տարոն Մանուկյան



Մենք կոնկրետ անձի հետ խնդիր չունենք, մենք համակարգի դեմ ենք պայքարում։ Իշխանությունները ողջ ընթացքում ամեն ինչ արել են, որ բոլոր անկախ հիմնարկները հարմարեցնեն իրենց, դարձնեն իրենց կամակատարը և  այդպիսի մի օրինակ էլ կատարվումէ այսօր՝ ԵՊՀ-ում։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 17-ին, ԵՊՀ շենքում բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ԵՊՀ ուսանող Տարոն Մանուկյանը։

Ներկա իշխանությունն ամեն ինչ արեց, որ ՊՀ հոգաբարձուների խորհրդի կազմը համապատասխանեցվի իրենց ու ամեն ինչ արեցին, որ այսօր ունենք ԵՊՀ ռեկտորի մեկ թեկնածու. այս ընտրությունները մենք օրինական ու լեգիտիմ համարել չենք կարող, քանի որ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահությունում այսօր գտնվում է մի անձ, որին մենք համարում ենք պարտության սիմվոլ, որին մենք համարում ենք դավաճանական կառավարման կարկառուն ներկայացուցիչներից մեկը՝ Պապիկյան Սուրենը», - ասաց Տարոն Մանուկյանը։

Նշենք, որ ԵՊՀ-ում շուրջ երկու տարի անց ռեկտոր են ընտրում, իսկ միակ թեկնածուն Կառավարության կողմից առաջադրված Հովհաննես Հովհաննիսյանն է, որիը մեղադրվում է գրագողության, «սորոսական» լինելու մեջ։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ