16 12 2021

68 հազար դրամ ստացող մարդը ինչպե՞ս կարող է 40 հազար դրամ վճարել թեստավորման համար. Արամ Վարդևանյան



Սահմանադրական դատարանի որոշումը առանցքային է մի պարզ պատճառով, որ գնահատավելու է միջամտության սահմանադրականությունը: Այս մասին ՍԴ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավորը:

«Հույս ունեմ, ,որ ՍԴ-ն պետք է անդրադառնա նաև այն հարցին, թե ինչպես է ստացվում, որ պետությունը բազմաթիվ հարցերում ծախսի բեռը վերցնում է իր վրա, իսկ այս դեպքում թեստավորման ծախսը թողնում քաղաքացու վրա, ինչ խնդիր կա այդտեղ: Մեծագույն խնդիր է նաև, որ մեր երկրում պատվաստման կարևորության մասին ավելի շատ խոսում են պաշտոնյաները, ոչ թե բժիշկները»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ ՍԴ-ն ավարտեց «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 20.1-ին հոդվածի 3-րդ մասի, 22-րդ հոդվածի 3-րդ պարբերության և ՀՀ առողջապահության նախարարի 2021 թվականի օգոստոսի 20-ի N 65-Ն հրամանի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցի քննությունը և հեռացավ խորհրդակցական սենյակ:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ