14 12 2021

«Ապագան» Բարձրաշենի դպրոցում․ ո՛չ նորմալ զուգարան կա, ո՛չ ջեռուցում



Արարատի մարզի Բարձրաշեն համայնքի դպրոցում աշակերտների ծնողները բողոքի ակցիա են կազմակերպել՝ ընդդեմ դասարանների ջեռուցման վատ վիճակի։

Yerevan.Today-ի նկարահանող խումբը Բարձրաշենի դպրոցում տեղում ծանոթացել է ինչպես ջեռուցման պայմաններին, այնպես էլ դպրոցում մեղմ ասած անմխիթար սանիտարահիգենիկ վիճակին։

«Խոստացել են երկու տարի առաջ կվերանորոգեն, գումարը կա, բայց մինչ օրս որևէ խոստում չեն կատարել»,-ասում է ծնողներից։

Տեսանյութում երևում է, որ երեխաների համար գոնե նվազագույն պայմաններն ապահովված չեն լվացվելու, հիգիենայի հետ կապված հարցերի համար։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ