11 12 2021

Փաշինյանը միակ վարչապետն է ում դիմաց կարող եմ հպարտ երգել․ Սոնա Շահգելդյանը՝ հետախուզվելուց 2 տարի առաջ



Երգչուհի Սոնա Շահգելդյան դեռևս 2018 թվականին իր ֆեյսբուքյան էջում Փաշինյանի մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել ու գրել․ «Միակ վարչապետն է եղել ու մյուս անդամները, ում դիմաց կարող եմ հպարտ երգել: Երբեք չի եղել նման բան մինչ այս, լավ մարդկանց համար միշտ պատրաստ եմ երգել, ով մտածում է մեր ժողորդի մասին, ամեն բան անում է: Շնորհավորում եմ իմ լավ ընկերներին,սրտանց շնորհակալ եմ հրավերի համար:Ես անկեղծ Ձեր կողքին եմ՝առանց որևէ մտադրությունների»:

Հիշեցնենք, որ  այսօր SHAMSHYAN.com-ը գրել էր, որ2 օր է, ինչ ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզում է հայտարարվել երգչուհի Սոնա Շահգելդյանի նկատմամբ։ Ըստ լրատվամիջոցի երգչուհին զբաղվել է ապօրինի ձեռնարկատիրությամբ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ