10 12 2021

Անընդունելի է հապճեպ իրականացնել սահմանագծում և սահմանազատում ու հարված տակ դնել Արցախի ճակատագիրը․ Սեյրան Օհանյան



«Մեկ տարվա փորձը ցույց է տալիս, որ նոյեմբերի 9-ից հետո ստեղծված իրավիճակը թույլ է տալիս եզրակացնել, որ Ադրբեջանի իր պարտավորվածությունները չի կատարում, դեռ ավելին՝ սադրանքներ է իրականացնում Հայաստանի սահմանին, այդ սադրանքները խարխլում են խաղաղության այն վիճակը, որի մասին մենք մտածել էինք: Այս պայմաններում հապճեպ իրականացնել սահմանագծում և սահմանազատում ու հարված տակ դնել Արցախի ճակատագիրը՝ անընդունելի է»,-այս մասին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը.

« Սա անթույլատրելի է, մենք խաղաղությանը, սահմանագծմանը և սահմանազատմանը դեմ չենք, բայց դրա համար պայմաններ պետք է լինեն»,-ասաց Սեյրան Օհանյանը:

Սեյրան Օհանյանը նաև  հիշեցրեց Նիկոլ Փաշինյանի՝ խորհրդարանում արված հայտարարությունը, թե 2016 թվականին էլ հայտնի էր, որ Արցախն Ադրբեջանի կազմից դուրս բերելու որևէ հնարավորություն չկա և արձագանքեց Նիկոլ Փաշինայնին.

«Այդ դեպքում ինչո՞ւ էիք 2018 թվականին պնդում, որ «Արցախը Հայաստան է և վերջ» ու մնացած բոլոր այն միջոցառումները, որ իրականացվել է Արցախի տարածքում։ Այս ամենը խոսում է նրա մասին, որ գրավոր ու բանավոր համաձայնությունների միջև կան տարբերություններ», - ասաց նա:

Սեյրան Օհանյանը նաև ընդգծեց՝ սահմանագծման և սահմանազատման հարցում գործողությունները չպետք է խախտեն Արցախի ինքնիշխությունը և Արցախի բնակիչների՝ իրենց պատմական տարածքում ապրելու իրավունքը:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ