07 12 2021

Աղետի գոտի Սպիտակը վերականգնվեց Քոչարյանի օրոք․ հարցում՝ Սպիտակում



1988թ. դեկտեմբերի 7-ին տեղական ժամանակով ժամը 11 անց 41 րոպե 22,7 վայրկյանին Հայաստանի մոտ 40 տոկոսը ընդգրկող տարածքում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ՝ էպիկենտրոնում 10 բալ ուժգնությամբ:

Հաշված վայրկյանների ընթացքում լրիվ կամ մասնակի ավերվեցին Սպիտակ, Լենինական, Կիրովական, Ստեփանավան քաղաքները, Սպիտակի, Ախուրյանի, Գուգարքի, Արագածի, Կալինինոյի, Ստեփանավանի շրջանների հարյուրից ավելի գյուղեր ու բնակավայրեր։

Զոհվեց 25 հազարից ավելի մարդ, 500 հազարը ﬓաց անօթևան։ Շարքից դուրս եկավ բնակֆոնդի 17 տոկոսը` շուրջ 8 ﬕլիոն քառակուսի ﬔտր բնակելի տարածություն։ Երկրաշարժի հետևանքով լրիվ կամ մասամբ ավերվեցին ավելի քան 230 արդյունաբերական օբյեկտներ՝ 82 հազար աշխատատեղով։ Հայաստանի տնտեսությանը հասցված վնասը կազﬔց 13 ﬕլիարդ ռուբլի։

Yerevan.Today-ը 2018 թվականին հարցում էր անցկացրել Սպիտակում, թե աղետից հետո ինչպիսի աշխատանքներ են իրականցվել քաղաքում։

Սպիտակցիները հիշում են, որ աղետից հետո Սպիտակ քաղաքը վերականգնվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք։

«Քոչարյանի օրոք աղետի գոտում հսկայական շինարարություն է տեղի ունեցել։ Հանրապետությունում ինչքան անգործ մարդ կար, Սպիտակում շինարարություն էր անում։ Սա իմ տեսածն է»,-հարցման ժամանակ ասել է սպիտակցիներից։

Հարցումը՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ