01 12 2021

Վանաձորում փողոցներն ու մայթերն անանցանելի են դարձել․ իշխանությունը քարոզարշավով է զբաղված



Վանաձոր քաղաքում անսպասելի ձյուն է եկել, ինչի հետևանքով փողոցներն ու մայթերն անանցանելի են դարձել։ Քաղաքում տեղական իշխանությունները  չեն մտածում ձյունը մաքրելու կամ աղ լցնելու մասին։ Բազմաթիվ քաղաքացիներ ֆեյսբուքյան գրառումներով են արդեն փորձում գտնել իշխանականներին, որ պահանջեն գոնե մաքրել քաղաքը։

Վանաձորի համայնքապետի պաշտոնակատար Վանիկ Օհանյանը, ով ընդամենը մեկ ամիս է ինչ նշանակվել է այդ պաշտոնին ոչինչ չի անում։

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն էլ  ՔՊ թեկնածուն է, ով զբաղված է ավելի կարևոր գործով՝ քարոզարշավ է իրականացնում՝ խոստանալով բարեկարգ ու մաքուր քաղաք, այն պայմաններում, երբ այժմ ձյուն մաքրող չկա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ