01 12 2021

Վարչապետի աշխատակազմում չգիտեն՝ ինչպես են վերահսկելու հանրային սննդի վայր ՊՇՌ թեստով մուտքը



Բոլոր պարագաներում մենք նախևառաջ ապավինում ենք մեր քաղաքացիների ողջամտությանը, տնտեսվարողների բարեխղճությանը, իհարկե՝ կիրառելով սահմանափակող միջոցները ու վարչական պատասխանատվությունը։ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս են վերահսկելու, որ քաղաքացիները հանրային սննդի վայրեր մտնելիս պահպանեն պահանջվող կանոնները։

Ասոյանը նշեց, որ դեռևս հստակեցված չի ինչպես են վերահսկելու միայն թեստով մուտքը հանրային սննդի կետեր։

«Չեմ ուզում մոտավոր պատասխաններ տալ ու ասել, թե այս կամ այն ձևով է դա իրականացվելու, և վաղը պարզվի, որ մեկ այլ ձևով է իրականացվելու։ Կարգավորումները մշակման փուլում են։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել բարեխիղճ քաղաքացիներին ու տնտեսվարողներին, որովհետև դրանով իրենք նպաստում են այս վիճակի կայունացմանը։ Շատ ցածր տոկոս են կազմում այն տնտեսվարողները, որոնք չեն պահպանում կանոնները», - ասաց Ասոյանը։

Ինչ վերաբերում  է օրինակ ԱԺ նախագահի կողմից դիմակ չկրելուն, Ասոյանը նշում է, որ վարչապետին ԱԺ նախագահին դիմակ չկրելու համար չեն կարող տուգանել։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ