29 11 2021

«Հանրապետության» Սևանի թեկնածուն գործում է ՔՊ-ականի «վարքականոնով»

«Հանրապետության» Սևանի թեկնածուն գործում է ՔՊ-ականի «վարքականոնով»

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության Սևանի տարածքային կենտրոնի աշխատակցուհի Արմինե (Արմենուհի) Նադարյանն այս օրերին հանդիսանում է նաև Փաշինյանի մոլի պաշտպան Արամ Զ. Սարգսյանի գլխավորած «Հանրապետություն» կուսակցության՝ Սևան խոշորացված համայնքի ավագանու ցուցակի 3-րդ համարը:

Սևանից այս օրերին ստացված ահազանգերի համաձայն՝ Արմինե Նադարյանը, օգտվելով իր զբաղեցրած պաշտոնից, զանգահարում կամ ուղղակի իր մոտ է հրավիրում Միասնական սոցիալական ծառայության Սևանի շահառուներին և հրահանգելով՝ խնդրում, խնդրելով՝ հրահանգում, որ վերջիններս իրենց քվեն տան «Հանրապետություն» կուսակցությանը:

Հավելենք նաև, որ Սևանի ավագանու ընտրությունների մասնակից «Հանրապետության» ցուցակի առաջին համարը հանդիսանում է սույն տիկնոջ եղբոր տղան՝ Աշոտ Նադարյանը:

Սևանից ահազանգողները պնդում են, որ պետությունը, իշխանությունները «խուլ ու համր» են ձևանում Արմինե Նադարյանի այս վարքագծի հանդեպ: Ստացվում է՝ պետական լծակներից անխնա օգտվում են ոչ միայն ՔՊ-ական թեկնածուները, այլև նրանց քույր ուժերը՝ ի դեմս Արամ Զավենիչի:

Վերոնշյալը մեկ անգամ ևս փստում է, որ Արամ Զ. Սարգսյանի գլխավորած «Հանրապետությունն» ընտրապայքարի մեջ է մտել որպես Փաշինյանի «նախագիծ»-կուսակցության:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ