ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներն այցելել են ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժիններ՝ ի աջակցություն այսօր առավոտյան բերման ենթարկված քաղաքացիների:
Հիշեցնենք՝ քաղաքացիներն այսօր վաղ առավոտյան փակել են Երևանի մի շարք գլխավոր փողոցներ։ Վերջիններս վարչապետ Փաշինյանին են ներկայացրել կարևոր պահանջներ, որոնք չկատարելու դեպքում քաղաքացիները խոստանում են շարունակել և առավել զանգվածային անհնազանդության վերածել իշխանությունների դեմ ուղղված իրենց գործողությունները։
Բողոքի ակցիայի վայր ժամանած ոստիկանության հատուկ նշանակության գումարտակի (կարմիր բերետավորների) ներկայացուցիչները բիրտ ուժի կիրառմամբ ոստիկանության տարբեր բաժիններ են տարել 18 քաղաքացու, այ թվում՝ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանին, աշխարհահռչակ բռնցքամարտի Իսրայել Հակոբկոխյանին և այլոց:
Այս պահին Ոստիկանության Նոր Նորքի բաժին է այցելել պատգամավոր Արթուր Խաչատրյանը, իսկ Էրեբունու բաժին՝ Գեղամ Մանուկյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը