07 11 2021

Ռոբերտ Քոչարյանը` պետականության սիմվոլ է․ Ես անպայման կմասնակցեմ նոյեմբերի 8-ի հավաքին․ Արսեն Մկրտչյան

Ռոբերտ Քոչարյանը` պետականության սիմվոլ է․ Ես անպայման կմասնակցեմ նոյեմբերի 8-ի հավաքին․ Արսեն Մկրտչյան

Արսեն Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 

Ես անպայման կմասնակցեմ Ռոբերտ Քոչարյանի նախաձեռնած նոյեմբերի 8֊ի հավաքին թեկուզ միայն նրա համար, որ երբ մասնակցել եմ իրա դեմ ցույցերին ու իրեն զեկուցել են դրա մասին, իմ ընտանիքի անդամներին արգելել է աշխատանքից ազատել, իսկ ներկայիս քպ֊իստները հարյուր մետր շառավիղով շրջանցում են ինձ, որովհետև` իմ համար ճշմարտությունն ասելը կարևոր է։ Բայց ավելին` Հերոս, Զորավար, Գեներալ֊լեյտենանտ Մանվել Գրիգորյանի պատգամն է եղել` "Ռոբերտի դեմ քայլ չանես, Ռոբերտը` պետականության սիմվոլ է"։ Այսօր շատերը փորձում են ժողովրդի ընդիմադիր, մտածող զանգվածին բաժանել և պառակտել` չի ստացվելու։ Առաջին, երկրորդ, երրորդ նախագահների և նույնիսկ չորրորդ` կոնտրոբասի ֆուտլյարի կարծիքը գործող իշխանության հրաժարականի անհրաժեշտության վերաբերյալ համընկնում է։ Ո՞րն է հակափաստարկը, որ չմասնակցես Հայրենիքի փրկության գործին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ