06 11 2021

Ինչպես են պետությունն ու հասարակությունը «համագործակցում» քովիդի շուրջ. Վահե Հովհաննիսյան

Ինչպես են պետությունն ու հասարակությունը «համագործակցում» քովիդի շուրջ. Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանն իր տելեգրամյան էջում գրում է.

«Ինչպես են պետությունն ու հասարակությունը «համագործակցում» քովիդի շուրջ

Առանց սեթևեթանքի պետք է արձանագրենք, որ քովիդ վիճակը Հայաստանում վերաճել է ազգային աղետի։

 Կառավարման խոշոր տապալումները և հասարակության ցածր գիտակցությունը, ձեռք ձեռքի բռնած, լրջագույն աղետի են բերել.

-       Մինչ այսօր համատարած հարսանիքներ ու մեծ խնջույքներ են արվում։ Ինչո՞ւ չի արգելվում 300-500 հոգանոց հարսանիքների անցկացումը։ Սիմպտոմները թաքցնելով, տանը հիվանդ ունեցող ընտանիքներով խնջույքների են գնում։ Քաղաքացին չի գիտակցում, բա պետությունն ինչի՞ համար է։

-       «Մեր բակի»-ի պրեմիերան է, բոլոր հայտնի դեմքերն այնտեղ են՝ առանց դիմակ, իրար գլխի։ Գուցե նրանք չեն հասկանում, որ կարող են վարակվել, վարակել, սպանել. բա պետությունն ինչի՞ համար է։ Այս հարցերը պետք է պետությունը կարգավորի։

-       Ճակատագրական ամիսներ ենք ուշացրել պատվաստումը։ Ամբողջ ամառ չկարողացան ուսուցիչներին պատվաստել։ Պետությունն ինչի՞ համար է, որ չկարողացավ 2 ամսվա հեռանկարով նայել իրավիճակին։

-       Ինչո՞ւ չի արվում գոնե մասնակի կարճատև «լոքդաուն»՝ մարդկանց կուտակման վայրերում՝ զանգվածային միջոցառումներ, զվարճանքի վայրեր, գոնե՝ երկու շաբաթով, քանի դեռ ալիքն ուժեղ է։ Կարելի էր նաև միջոցներ ձեռք առնել բարձր տարիքային խմբի համար, որպեսզի ռիսկի խմբի մարդիկ կարողանան որոշ ժամանակ զերծ մնալ վարակվելուց։ 60-ից բարձր աշխատող մարդկանց կարելի է որոշ ժամանակ հնարավորություն տալ՝ մնալ տանը՝ պահպանելով աշխատատեղը։

-       Եվ այլն:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ