27 10 2021

Ինչու՞ առողջապահության նախարարությունը չի պատասխանել Արմեն Չարչյանի գործով դատարանի գրությանը․ Էլինար Վարդանյանը՝ նախարարին



«Ինչու՞ առողջապահության նախարարությունը չի պատասխանել Արմեն Չարչյանի գործով դատարանի գրությանը և ինչո՞ւ մինչ այժմ չի կազմակերպել դատաբժշկական հանձնաժողովի ստեղծումը»,-։ԱԺ-ում ընթացոց հարցուպատասխանի ժամանակ նման հարց ուղղեց  ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը։

Ընդդիմադիր պատգամավորի խոսքով դատարանը երեկ ստիպված էր հետաձգել Արմեն Չարչյանի դատական նիստը, քանի որ դատաբժշկական փորձաքննություն նշանակելուց հետո անցել է մեկ ամիս, սակայն ո՛չ եզրակացություն կա, ո՛չ էլ համապատասխան հանձնաժողովն է ստեղծվել։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշեց, որ նախարարությունն ըստ ընթացակարգի ներկայացրել է հանձնաժողովի անդամների ամբողջական կազմը և կարգին համապատասխան է շարժվել։

«Հանձնաժողովը ստեղծված է, համալրված է և ըստ ընթացակարգի կիրականացնի ամբողջական փորձաքննությունը»,-նշեց նախարարը։
Էլինար Վարդանյանը հետաքրքրվեց՝ արդյոք դատարանին տեղյակ պահե՞լ են այդ մասին, և ինչու՞ է այդ ընթացակարգն այդքան երկար տևում. «Ըստ էության մեկ ամիս է, ինչ փաստացի խոշտանգվում է առողջական խնդիրներ ունեցող մարդը, որը գտնվում է անազատության մեջ։ Հասկանու՞մ եք, որ այս ընթացակարգով ձգձգելու պատճառով, եթե հանկարծ Արմեն Չարչյանի առողջությունն ավելի վատթարանա, ամբողջ պատասխանատվությունն ընկնելու է հենց ձեր վրա»,-նշեց պատգամավորը։

 Մանրամասները՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ