«Տպավորություն է, որ մենք գործ ունենք մի իրվիճակի հետ , երբ նույնիսկ իշխանություն ներկայացնող պատգամավորն ուղղակի ձևով մեղադրում է գործադիր իշխանությանը և ճիշտ է ասում։ Եթե մեր գործադիր իշխանությունն իր տեղում լինի՝ ՊՆ-ն, ԱԱԾ-ն նորմալ տեղեկատվություն կներկայանեն , այլ ոչ թե կփորձեն հարձակում կազմակերպել ՄԻՊ-ի վրա, որն այս ընթացքում ցույց տվեց, որ միակ բարձրաստիճան պաշտոնատար լիազություններ ունեցող այն անձն է , որը հստակ պաշտպանում է Հայաստանի և հայ ժողովրդի շահերը»,-ԱԺ իր ելույթում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը ։
Այնուհետև անդրադառնալով՝ 2 տարով օտարերկրա պետություններում անձնագրի վավերականության սահմանափակման՝ կառավարության նախաձեռնությանը , Արծվիկ Մինասյանը նշեց․
«Բազմաթիվ են քաղաքացիների դժգոհություններն ու բողոքները ոչ միայն 2 տարով օտարեկրա պետություններում անձնագրի վավերականության սահմանափփակման մասով , ստացվում է սահմանափակում եք 2 տարով, այդ դեպքում նրանք ի՞նչ անեն, որ 4 տարով է տրված ։ Ապահովեք կենսաչափական անձնագրերը , նոր նման սահմանափակումները տրամաբաական կլինեն, որ մարդիկ գնան դիմեն ստանան»,-ասաց Արծվիկ Մինասյանը։
Մանևրամասները՝ տեսանյութում։
։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը