23 10 2021

Հոկտեմբերի 25-ից ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ առանձին շրջաններում սպասվում են տեղումներ  

Հոկտեմբերի 25-ից ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ առանձին շրջաններում սպասվում են տեղումներ  

Հանրապետության տարածքում` hոկտեմբերի 23-ի ցերեկը, 24-ին, 25-ի գիշերը, 27-ի ցերեկը, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 25-ի կեսօրից հետո, 26-ին՝ շրջանների զգալի մասում, 27-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 25-27-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով:

Երևան քաղաքում՝ hոկտեմբերի 23-ի ցերեկը, 24-ին, 25-ի գիշերը, 27-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 25-ի երեկոյան ժամերին և 26-ին սպասվում է անձրև: 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ