21 10 2021

Ընդդիմությունից գալ իշխանություն և վերածվել «левиафан» հասկացության, իսկապես աբսուրդի ժանրից է․ պատգամավոր



«Վերջին 3 տարվա ընթացքում ԶԼՄ ներկայացուցիչները տեսել են, թե ինչպիսի գրոհներ են տեղի ունեցել լրատվամիջոցների նկատմամբ հենց իշխանությունների կողմից, նաև՝ թե իշխանություններն ինչ անհանդուրժող են քննադատությանը, ինչն էլ արտահայտվել է օրենքի նախագծով, որը ներկայացրել են իմքայլական պատգամավորները»,-նշեց «Հայաստան» խմբակցության անդամ Արամ Վարդևանյանը՝ ԶԼՄ մասին օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագծի քննարկման ժամանակ։ 

Հիշեցնենք, որ նախագծի հեղինակները ՔՊ-ական պատգամավորներն են։

Պատգամավորի դիտարկմամբ՝ իշխանությունները նոր նախագծով փորձում են պայքարել ֆեյքերի դեմ, բայց  իրականում պայքարում են ԶԼՄ-ի դեմ։

Մանրամասները՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ