21 10 2021

Տեղեկատվության ազատությանը սպառնացող նախաձեռնություն է․ Լիլիթ Գալստյանը՝ ՔՊ-ական պատգամավորների նախաձեռնած օրինագծի մասին



«Տեղեկատվության ազատությանը սպառնացող մ ի նախաձեռնություն է , որն էապես խոչընդոտում է ինֆորմացիայի արդարացի հասանելիությունը  և խիստ սահամանափակումներ է առաջացնում»,- այս մասին խորհրդարանում քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը ՝ անդրադառնալով ՔՊ-ական պատգամավորների նախաձեռնած՝ ԶԼՄ–ների մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծին:

Լիլիթ Գալստյանի խոսքով թեև նախագիծն առնչվում է ԶԼՄ-ներին, սակայն այն չի քննարկվել լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ։   

«Նախագծի հեղինակներն ընդունեցին, որ այն չի քննարկվել լրագրողական հանրույթի կողմից, բայց, այնուամենայնիվ, դա չկասեցրեց նրանց՝ նախագիծը նիստերի օրակարգ մտնցնելու խանդավառությունը, նախագիծն էլ արժանացավ համապատասխան հանձնաժողովի դրական եզրակացությանը»,-ասաց Լիլիթ Գալստյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ