20 10 2021

Տիգրան Ավինյանը մասնագիտական ունակություններ չունի, որ ղեկավարի կոմբինատը․ Վահե Հակոբյան



«Տիգրան Ավինյանը մասնագիտական ունակություններ չունի, որ ղեկավարի կոմբինատը»,-խորհրդարանում ունեցած ճեպազրույցի ժամանակասաց  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը՝ անդրադառնալով մամուլի հրապարակմանը, ըստ որի առաջիկայում Տիգրան Ավինյանը կնշանակվի Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի տնօրեն.

«Ես նման տեղեկություն չունեմ, ինձ թվում է՝ դա մամուլի մտահղացումն է: Տիգրան Ավինյանը, որքան գիտեմ, որևէ մասնագիտական ունակություններ չունի, որ ղեկավարի կոմբինատը: Պետք է հաշվի առնենք, որ կոմբինատում բաժնեմասի մեծ տոկոսն ունի «Գեոպրոմայնինգ» ընկերությունը, որը նշանակում է՝ տնօրեն կնշանակվի ընկերության կողմից»,-ասաց Վահե Հակոբյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ