«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանից փորձեց մի շարք պարզաբանումներ ստանալ՝ պետական սահմանի, Փայլասարի հատվածում թշնամու առաջխաղացման վերաբերյալ․
« Ե՞րբ է տեղի ունեցել պետական սահմանի ճշգրտում, որ այդպես էլ ականատես չենք եղել, ի՞նչ պետական սահմանի մասին է խոսքը գնում Փայլասարի հատվածում և առհասարակ ի՞նչ իրավիճակում ենք, պետական սահմանի մասին ինչու՞ է խոսում ԱԱԾ-ն երբ պետական սահման ձևավորված չէ»,-նման հարցադրումերով Աննա Գրիգորյանը դիմեց Պաշտպանության փոխնախարարին։ Ի պատասխան պատգամավորի հարցին, Արման Սարգսյանը նշեց, որ պետական սահմանի սահմանազատում և սահմանագծում տեղի չի ունեցել։
Մանրամանսերը՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը