«Մի բան հստակ է՝ իշխող դաշինքը չի կարող «Հայաստան» խմբակցության փոխարեն որոշում կայացնի և չի կարող պարտադրի իր որոշումը և այդ նպատակով էլ օրենսդրական կարգավորումով ընդդիմությանը վերապահված են որոշակի տեղեր»,-ԱԺ Պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նիստի իր ելույթում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Նշենք, որ խմբակցությունը 8-րդ անգամ հանձնաժաղովի նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրում էր խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանի թեկնածությունը:
Գեղամ Մանուկյանը, ընդգծելով , որ իշխող քաղաքական ուժը հանձնաժողովի փոխնախագահի ընտրությունը տապալելով խոչընդոտում է օրվա նիստի օրակարգի մյուս հարցերի քննարկումը, ասաց, որ շատ կարևոր հարցեր կան օրակարգում՝ զինծառայողի կարգավիճակի և պետական սահմանի նախագծերի վերաբերյալ հարևցերը:
Թեման մանրամասնում է տեսանյութը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը