19 10 2021

Իշխող դաշինքը չի կարող «Հայաստան» խմբակցության փոխարեն որոշում կայացնի․ Գեղամ Մանուկյան



«Մի բան հստակ է՝ իշխող դաշինքը չի կարող «Հայաստան» խմբակցության փոխարեն որոշում կայացնի և չի կարող պարտադրի իր որոշումը և այդ նպատակով էլ օրենսդրական կարգավորումով ընդդիմությանը վերապահված են որոշակի տեղեր»,-ԱԺ  Պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նիստի իր ելույթում  նշեց  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

 Նշենք, որ  խմբակցությունը 8-րդ անգամ հանձնաժաղովի նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրում էր  խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանի թեկնածությունը:

Գեղամ Մանուկյանը, ընդգծելով , որ իշխող քաղաքական ուժը հանձնաժողովի փոխնախագահի ընտրությունը տապալելով խոչընդոտում է օրվա նիստի օրակարգի մյուս հարցերի քննարկումը, ասաց, որ  շատ կարևոր  հարցեր կան օրակարգում՝  զինծառայողի կարգավիճակի և պետական սահմանի  նախագծերի վերաբերյալ հարևցերը:

Թեման մանրամասնում է տեսանյութը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ