Հայաստանում հոկտեմբերի 17-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1192 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 283183-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 27 քաղաքացի, մահացածների թիվը 5805 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 1 դեպք: Հոկտեմբերի 18-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1234 է: Երեկվա ընթացքում ընդհանուր առմամբ մահացել է 28 մարդ։ Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 7039-ի։
Մեկ օրում առողջացածների թիվը 996 է, ընդհանուր առողջացածներինը՝ 254932, փաստացի բուժվողները 21212 են: Մեկ օրում արվել է 10 012 թեստավորում, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 1 897 268 թեստավորում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը