15 10 2021

Մեր երկրում իսկական բարդակ է, որը ձեռնտու է իշխանությանը․ Սևակ Հակոբյան



«Նիկոլը իշխանության է եկել մամուլի, սոցցանցերի շնորհիվ, նա գիտի, հասկանում է մամուլի ուժը։ Դրա համար էլ սկսել են ճնշումներ»,-  նշեց  Yerevan.today կայքի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը՝    Այլընտրանքային նախագծեր խմբի կազմակերպած «Դեպի բռնապետություն. Հետընթաց իրավունքներից» թեմայով պանելային քննարկման ժամանակ։

«Ես ներկայացնում եմ մի լրատվամիջոց, որը գոյության 7 տարիների ընթացքում հանդես է եկել իշխանության թերությունները, կառավարման սխալները անհաշտ քննադատելու դիրքերից։ Բայց վերջին երեքուկես տարում այդ գործունեության համար, իշխանության հայացքները չկիսելու պատճառով ենթարկվում է խորը ճնշումների»,-ասաց Սևակ Հակոբյանը։

Սևակ Հակոբյանի խոսքով ունենք պետության ղեկավար, որը եղել է դեղին մամուլի խմբագիր․ «Օդում կախված տեղեկություններ կան, թե ինչպես է իր լրատվամիջոցը պահել։ Ու հիմա կասկածում է մամուլին»,-ասաց բանախոսը։

Շարունակելով խոսքը  նա նշեց․

«Մեր երկրում իսկական բարդակ է, որը ձեռնտու է իշխանությանը․ ատելություն ու քաոս, միայն այս պայմաններում են կարողանում աշխատել։ Էս խնդիրները այնքան են խորացել, որ պետք է ուղղակի բոլոր ոլորտներում միանգամից կտրուկ փոխելու որոշում կայացնել։ Թվում էր, թե ընտրություններով կփոխվի վիճակ։ Ոչինչ չի փոխվել, ոչինչ չի հաղթահարվել, ու մենք մնում ենք ճգնաժամի մեջ։  Ու ես ինչքան որ հասկանում եմ, մենք ստիպված ենք ամեն օր անցնել փորձությունների միջով, որովհետև կրկնում եմ, սրա լուծումը իշխաանափոխությունն է։ Ինչ իշխանություն էլ գա մեր երկրում, մենք շարունակելու ենք անողոք քննադատել խնդիրները, ես չեմ պատկերացնում, որ գա նոր իշխանություն, ու մամուլը խոսի արևածագի ու մայրամուտի մասին։ Բայց գոնե մենք նոր որակի իշխանության պարագայում կխոսենք այլ խնդիրներից, այլոց խնդիրներից, ոչ թե մամուլի իրավունքներից ու ազատություններից»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ