09 10 2021

Երևանի օրվա կապակցությամբ որ որևէ ուղերձ ու շնորհավորանք չի հնչել ոչ նախագահի, ոչ էլ վարչապետի կողմից․ Ղազարյան

Երևանի օրվա կապակցությամբ որ որևէ ուղերձ ու շնորհավորանք չի հնչել ոչ նախագահի, ոչ էլ վարչապետի կողմից․ Ղազարյան

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը գրում է․

«Այսօր Երևանի օրն է, որի կապակցությամբ որ որևէ ուղերձ ու շնորհավորանք չի հնչել շրջագայությունների մեջ գտնվող Հանրապետության նախագահից և պատվաստման գործում ձերբակալություններով և կալանքներով զբաղվող ՀՀ վարչապետի կողմից, անգամ հիշատակում չկա Երևանի քաղաքապետարանի պաշտոնական ինտերնետային էջում։

Միակ հիշատակումը Facebook-ի օգտատեր Hayk Marutyan-ի կողմից է, որի «շնորհավորական» տեքստը թախիծից ու կարեկցանքից բացի, այլ զգացողություններ չի առաջացնում։

Այսօր այն Երևանի օրն է, որ նախկին «հանցավոր», «կոռումպացված» ռեժիմը մեծ շուքով, քաղաքի բոլոր փողոցներում տոնական տրամադրությամբ «Իմ սրտի մայրաքաղաք» և այլ կարգախոսներով տոնում էր ամեն տարի։

Անգամ Քո փողոցները փակելով իշխանության եկած, իսկ հետո այդ փողոցներում Քո զավակների անուններով սև ժապավեններ կապած իշխանությունների կամքից, գործողություններից և անգործություններից․ «Սիրում եմ Քեզ իմ Երևան ու չգիտեմ ինչի համար․․․»։

Հ․Գ․ Ի դեպ, Հանրապետության նախագահը հիմնադրել է «Երևան իմ սեր» անունով մի հիմնադրամ, որի ծրագրերով է իրագործել մի շարք PR ակցիաներ, ընդհուպ մինչև Մեծ Բրիտանիայի Արքայազնի մասնակցությամբ»,- նշել է նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ