05 10 2021

Իրականում սա Նիկոլ Փաշինյանի քմահաճույքն է. Գեղամ Նազարյան



«Ցավոք սրտի, այս ամենը վերածվում է մանկապարտեզի: Հասկանում եմ, թե Հայաստանի քաղաքացին ինչպես է նայում այս ամեն ինչին»,- պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստից հետո Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը:

Գեղամ Նազարյանի խոսքով, վարչախումբը պետք է այս մանկական քմահաճույքից մի կողմ քաշվի, իրենք են կառավարող ուժը, ոչ թե ընդդիմությունը, իրենք իրենց դիրքերից ելնելով պետք է հարգեն ընդդիմության որոշումն ու կողմ քվեարկեն ընդդիմության թեկնածուին։

«Իրենք այդ գիտակցումը, մտածելակերպը չունեն, թե ինչ է կառավարող ուժը, ինչպես պետք է իրեն պահի: Սա քմահաճույք չէ մեր կողմից, հանրությանը պետք է ցույց տանք, որ քայլ պետք է անի կառավարող խմբակցությունը»,- ասաց նա: 

Մանրամասները՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ