26 09 2021

Պետք է այս ծնկի եկած վիճակից դուրս գանք․ մեր նահատակների թափած արյունը հանուն Հայրենիքի իզուր չի անցնելու․ Սաղաթելյան



Պետք է այս ծնկի եկած վիճակից դուրս գանք։ Այսօրվա մեր հիշատակի երթը նաև ունի իր մեջ այդ խորհուրդը, որ այո՛ մենք ոտքի ենք կանգնելու, տեր ենք մեր երկին, մեր հայրենիքին ու մեր նահատակների թափած այունը հանուն Հայրենիքի իզուր չի անցնելու և իրենց գործը շարունակող լինելու է։ Այս մասին երթ-մոմոավառությունից առաջ լրագրողների հետ զրուցյում ասաց «Հայաստան» դաշինքի անդամ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։

«Մենք ոտքի ենք կանգնելու, համախմբվելու ենք ու երկիրը այդ վիճակից դուրս բերենք»,- ասաց Սաղաթելյանը։

Հիշեցնենք, որ ընդդիմադիր «Հայաստան» դաշինքը Երևանի Գարեգին Նժդեհի հրապարակից ջահերով երթ-մոմավառություն է նախաձեռնել դեպի Եռաբլուր` ի  հիշատակ 44-օրյա պատերազմի նահատակների:

Իշխան Սաղաթելյանը նաև հայտնեց, որ դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը քիչ անց կմիանա իրենց։

Անդրադռանալով  պատերազմից հետո իշխանության վարած քաղաքականությանը, Սաղաթելյանը նկատեց․

«Երկրում ստեղծված ճգնաժամը շարունակում է մնալ չհաղթահարված, որովհետև ճգնաժամ  ստողծողները և երկիրը աղետի բերած իշխանությունը շարունակում է մնալ իշխանության։ Այսօր մեր երկիրը վտանգի տակ է, իսկ օրվա իշխանությունը այդ վտանգները ի վիճակի չէ չեզոքացնել։ Մեր օրակարգը շարունակում է մնալ  նույնը․ պետք է կանխենք Հայաստանի թուրքացումը, պետք է երկիրը դուրս գա այս վիճակից, մենք պարտավոր ենք  հաղթահերլ այս ճգնաժամը, իսկ այդ ճանապարհին կա մեկ գլխավոր խոչընդոտ, դա այսօրվա իշխանություններն են»,նշեց Սաղաթելյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ