24 09 2021

Հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 906 նոր դեպք

Հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 906 նոր դեպք

Հայաստանում սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 906 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 256554 դեպքի: Այս մասին ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 1676198 վերջին մեկ օրում` 6221 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 11612 պացիենտ. Մեկ օրում ավելացել է 216-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 238527 անձ` վերջին մեկ օրում 672 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 16 քաղաքացի, մահացածների թիվը 5216 է:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1199 է:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ