22 09 2021

Էրդողանը և Ղարիբաշվիլին քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում



Թուրքիայի և Վրաստանի ղեկավարներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Իրաքլի Ղարիբաշվիլին քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում, հայտնում է Sputnik Азербайджан-ը:

Քննարկումը կայացել է Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակներում: Տեղեկության համաձայն՝ երկու երկրների առաջնորդները, մասնավորապես, անդրադարձել են Ադրբեջանի կողմից Հայաստանին Վրաստանի միջնորդությամբ 15 հայ գերիների հանձնմանը՝ ականապատ դաշտերի քարտեզի դիմաց։ Թուրքիայի նախագահը եւ Վրաստանի վարչապետը փոխանակման փաստը որակել են որպես «հարևանների միջև համագործակցության լավ հիմք»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ