«Այսօր, երբ ադրբեջանցիները գտնվում են մեր տարածքում, ինքնիշխանության մասին խոսելը շատ դժվար է»,-նման կարծիք հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ Եռաբլուրում:
Սեյրան Օհանյանը կարծիք հայտնեց, որ հնարավոր է դուրս գալ այս իրավիճակից, բայց դրա համար չափից ավելի կազմակերպված պետք է լինենք։
«Ակնհայտ է, որ այս իշխանություններն ամեն օր մեզ տանում են անկման, տարած պարտությունից հետո մեր հակառակորդը ամեն օր մխրճվում է մեր տարածք, կազմակերպում է սադրանքեր: Սյունիքում այդ սադրանքները խոսում են այն մասին, որ այս իշխանություններն ադեկվատ որոշում չեն կարող ընդունել, նրանք կարող են ինչ-որ բան կազմակերպել փողոցներում, հրապարակներում, քաղաքաներում, բայց ոչ՝ սահմաններում: Լիակատար ինքնիշխանության համար առաջին հերթին սահմանները պետք է ամրապնդված լինեն»,-ասաց Սեյրան Օհանյանը։
Մանրամասները՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը