18 09 2021

Հայաստանի 2 օդանավակայաններում 2021 թվականի 8 ամիսների ընթացքում ուղևորահոսքը կազմել է 1.423.708 մարդ

Հայաստանի 2 օդանավակայաններում 2021 թվականի 8 ամիսների ընթացքում ուղևորահոսքը կազմել է 1.423.708 մարդ

Հայաստանի երկու օդանավակայաններում («Զվարթնոց» եւ «Շիրակ» օդանավակայաններում) 2021 թվականի 8 ամիսների ընթացքում ուղեւորահոսքը կազմել է 1.423.708 մարդ:

Ուղեւորահոսքը հունվարին կազմել է 64.296 մարդ, փետրվարին՝ 90.198, մարտին՝ 116.481, ապրիլին՝ 134.130, մայիսին՝ 166.353, հունիսին՝ 200.534, հուլիսին՝ 300.951 մարդ:

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում («Շիրակ» օդանավակայանը հուլիսի 15-ից փակ է եղել) ուղեւորահոսքը 2021 թվականի օգոստոսին կազմել է 350.765 մարդ:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ