armeniasputnik.am-ը գրում է.
«Օրերս ադրբեջանցիները գողացել են Տեղ գյուղում ժամանակավոր բնակություն հաստատած Արցախի բնակիչներից մեկի «ՈւԱԶ»-ը։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Տեղի համայնքապետ Ներսես Շադունցը։
«Դեպքը տեղի է ունեցել 3 օր առաջ. տղամարդն «ՈւԱԶ»-ով գնացել է Արցախ և այնտեղից հետ եկել դաշտամիջյան ճանապարհով։ Վերադառնալիս շփոթվել է և Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածք է մտել` 100-200 մետր, այսինքն` միջանցքի հատվածը։ Հետո հասկացել է և մեր տարածք փորձել վերադառնալ, սակայն մեքենայի վառելիքը վերջացել է»,–պատմեց Շադունցը։
Դրանից հետո արցախցին մեքենան թողել է այդ տարածքում` միջանցքի հատվածում և Տեղ համայնք շտապել, որպեսզի վառելիք վերցնի։ Սակայն երբ հետ է վերադարձել մեքենայի մոտ, այն արդեն տեղում չի եղել` ադրբեջանցիները տարած են եղել։
Շադունցը հայտնեց` դեպքի մասին տեղյակ են պահել ինչպես խաղաղապահներին, այնպես էլ սահմանապահներին։ Դրանից հետո տղամարդը կրկին Արցախ է գնացել, և այնտեղ գտնվող խաղաղապահներին էլ տեղյակ պահել»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը