10 09 2021

Նման խրախճանքներ կազմակերպելը հատուկ է այս իշխանությանը․ հարցում



Yerevan.Today-ի հերթական հարցման ժամանակ փորձեցինք պարզել քաղաքացիների կարծիքը Կառավարության  կողմից նախատեսված սեպտեմբերի 21-ի «գունագեղ» տոնակատարության մասին։ Հարցվածներից շատերի համոզմամբ նման միջոցառման համար նախատեսված մեկ միլիարդ դրամն անգամ   շռայլություն  է այն դեպքում, երբ երկրում առկա են բազմաթիվ խնդիրներ և այդ գումարի շրջանակում զգալի հրատապ խնդիրներ կարելի է լուծել։

«Կարող էին  այդ գումարներն ուղղել զոհված զինծառայողների ընտանիքներին կամ հաշմանդամ զիծառայողների առողջական խնդիրների լուծման համար»,- նշեց  քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ քաղաքացի էլ կարծում է, որ ավելի լավ էր հեռուստացույցով համեստորեն շնորհավորեն Անկախության տոնը՝ «գունագեղ» միջոցառման փոխարեն։

«Առանց այն էլ կորուստներ ունենք, ժողովուրդը սովի է մատնվում, իսկ իշխանությունը ավելորդ ծախսեր է անում՝ «գունագեղ» միջոցառման համար»,-նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ