07 09 2021

Արցախում կատարվել է 51 թեստավորում, գրանցվել է վարակման 3 դեպք

Արցախում կատարվել է 51 թեստավորում, գրանցվել է վարակման 3 դեպք

Սեպտեմբերի 6-ին կատարվել է 51 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 3 դեպք է գրանցվել։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 30 վարակակիր: Բժիշկները 4 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 11841 քաղաքացու հետազոտություն, որից 1075-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար:

Տեղեկացնում ենք, որ անհրաժեշտ է հանրապետության բնակչությունը՝ օր առաջ պատվաստվի (COVID-19)-ի դեմ պատվաստանյութով՝ պահպանելով Ձեր և Ձեր հարազատների առողջությունը:

Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումները իրականացվում է ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում, «Արևիկ» բուժմիավորումում և շրջանային բուժմիավորումներում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ