17 08 2021

«Գյուղն անպաշտպան է մնացել». Շուշիի շրջանի Եղցահող գյուղի սահմաններից ՊԲ զինծառայողները դուրս են եկել․ NEWS.am

«Գյուղն անպաշտպան է մնացել». Շուշիի շրջանի Եղցահող գյուղի սահմաններից ՊԲ զինծառայողները դուրս են եկել․ NEWS.am

NEWS.am-ը գրում է․

Շուշիի շրջանի Եղցահող գյուղի սահմաններից մի քանի օր առաջ Պաշտպանության բանակի զինծառայողներին հեռացրել են։ Այս տեղեկությունը NEWS.am-ին հաստատեց Եղցահողի գյուղապետ Արտակ Հակոբյանը։

«Գյուղն անպաշտպան է մնացել։ Խոսակցություններ կան, թե մեր զինվորները դիրքերից հանեցին, որ ադրբեջանցիներն էլ 3 կիլոմետր հետ քաշվեն։ Այս պահին սակայն ոչինչ չի կատարվում բացի նրանից, որ մեր տղաները դուրս են եկել սահմաններից, նրանք դեռ իրենց տեղում են»,- ասաց նա։

Արտակ Հակոբյանը պատմեց, որ ռուս խաղաղապահներն են եկել մի որոշ ժամանակով գյուղի սահմանները պահելու, սակայն գնացել ու չեն վերադարձել։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ