17 08 2021

Երբ հայտարարություններ եք անում, պատասխանատու եղեք դրանց համար. Արծվիկ Մինասյանը՝ Ջրային կոմիտեի նախագահին



Պարոն Սարգսյան, եթե բարի լինեիք ու նայեիք 2018 թվականին ընդունված օրենքը 36 հեկտարն անգամ օրենքում է գրված: Հետևաբար այս ամբիոնից, երբ հայտարարություններ եք անում, պատասխանատու եղեք ձեր արտահայտությունների համար: Ազգային ժողովում արտահերթ նիստին ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ դիմելով Ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանին:

«30 միլիոնից ավելի միայն նախընտրական շրջանում ջուր է բաց թողնվել, լավ է արվել, գյուղատնտեսության համար օգտակար է գուցե, բայց ինչո՞ւ նախորդ տարիներին այդ բանը չի արվել: Սրանք արդյո՞ք հարցեր չեն առաջացնում ձեզ մոտ»: 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ