17 08 2021

Արցախում հաստատվել են կորոնավիրուսային հիվանդության 6 նոր դեպք

Արցախում հաստատվել են կորոնավիրուսային հիվանդության 6 նոր դեպք

Արցախում օգոստոսի 17-ի ժամը 11։00-ի դրությամբ հաստատվել են կորոնավիրուսային հիվանդության 6 նոր դեպքեր:

Այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։

Մեկ օրում կատարվել է 66 թեստավորում։ Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2 985 դեպք։ Արցախում 2021 թվականի սկզբից կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 10 882 քաղաքացու հետազոտություն, որոնցից 1 002-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։ Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին Արցախում ստացիոնար բուժում է ստանում 31 վարակակիր, իսկ թեթև hիվանդները ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ