Yerkir.am-ը գրում է․ Զոլաքարի գյուղապետարանում կրքերը չեն հանդարտվում:
Yerkir.am-ի լրագրողի նկարահանած կադրերում՝ նիկոլական ոճի հրամաններ տվող անձը Գեղարքունիքի մարզային վարչության Մարտունու բաժնի պետն է՝ Ստեփան Հակոբյանը:
Ինչպես տեսնում եք՝ ջանասիրաբար հարվածում եւ գետնին քարշ տալով բերման է ենթարկում խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնող գյուղացիներին, որոնց պահանջն է՝ հեռացնել, իրենց խոսքով ասած, նորանշանակ անգրագետ գյուղապետի ժ/պ Մխիթար Մկրտչյանին եւ օրենքի սահմաններում լիազորել նախկին համայնքապետ Արման Ղազարյանին՝ պաշտոնավարել մինչեւ ՏԻՄ ընտրությունները:
Մանրամասները՝ տեսանյութում.
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը