02 08 2021

Սաղ լավ ա, մալադեց, դուխո՛վ, մենակ մեկ-մեկ մեր կողմ նայի, իշմարներ ենք անում․ Ռուբինյանը՝ Հասանովին



«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը նիստի ընդմիջում հայտարարելուց հետո մոտեցավ ԱԺ նիստը վարող Կնյազ Հասանովին և ոգևորիչ խոսքեր ասաց։

Նշենք, որ 8-րդ գումարման ԱԺ-ի առաջին նիստը բավական բուռն է ընթանում։ «Հայաստան» խմբակցության պատգամավորները բարձրացրին երկու պատգամավորների` Արթուր Սարգսյանին և Մխիթար Զաքարյանին կալանքից ազատելու և ԱԺ նիստին ներկա լինելու հարցը։ Դրանից հետո երկու ուժերի՝ «Հայաստան» դաշինքի և ՔՊ-ի իրավաբանների միջև բանավեճ ծագեց։

Նիստից հետո Ռուբինյանը մոտեցավ Հասանովին ու ասաց. «Սաղ լավ ա, մալադեց, դուխո՛վ, մենակ մեկ-մեկ մեր կողմ նայի, իշմարներ ենք անում»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ