Լուրջ մտահոգություն է առաջացնում տարածաշրջանում լարվածության հետագա սրման վտանգը, ինչը կարող է բացասաբար անդրադառնալ եռակողմ ձևաչափով պայմանավորվածությունների կատարման վրա, որոնք ամրագրված են Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 10-ի հայտարարության մեջ: Այս մասին ասվում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հայտարարության մեջ՝ կապված հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման հետ:
Զասը ցավակցություն է հայտնել հուլիսի 28-ի մարտերի հետևանքով զոհված հայ զինծառայողների ընտանիքներին:
«Անընդունելի ենք համարում ուժի կիրառումը: Հակասությունները կարգավորելու համար պետք է օգտագործվեն բացառապես քաղաքական-դիվանագիտական մեթոդներ։ Ողջունում եմ Ռուսաստանի Դաշնության ջանքերը ՝ ուղղված տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը»,- նշված է հաղորդագրության մեջ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը