29 07 2021

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 233, մահվան՝ 10 դեպք

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 233, մահվան՝ 10 դեպք

Հայաստանում հուլիսի 29-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 233 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 229 603-ի: 

 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 7 քաղաքացի, մահացածների թիվը 4604 է:

Անցած մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 3 դեպք է գրանցվել: Հուլիսի 29-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1119 է, մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 5723-ի: 

Մեկ օրում առողջացածների թիվը 123 է, փաստացի բուժվողներինը՝ 4378: Մեկ օրում արվել է 5930 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 1 328 107 թեստավորում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ