26 07 2021

Պետք է գոնե մեկ տարի նման քեֆեր չլինեին, բայց եթե իրենք տաշի-տուշի են անում, ուրեմն տարոսն իրենց. քաղաքացի



Երկու օր է համացանցը քննարկում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, «Շիշ բռնող» մականունն ունեցող Հայկ Սարգսյանի շքեղ հարսանիքը։ Շատերը նաև քննադատում են, նախ որ հարսանիքին ներկա է եղել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը և այն որ դեռ պատերազմի վերքերը չեն սպիացել իսկ իշխանության ներկայացուցիչները ինքնամոռաց խնջույքներ են կազմակերպում։

Yerevan.Today-ը անցկացրել է հարցախույզ, պարզելու՝ ինչ կարծիքի են քաղաքացիները։

Ստորև ներկայացնում ենք տեսակետներ քաղաքացիներից․

«Թող իրենց խղճին լինի։ Պատերազմի պատասխանտուներից մեկն իրենք են։ Անփորձ մարդիկ են, մեծամիտ։ Մեր վարչապետը նրանցից ոչնչով չի տարբերվում պատահականության արդյունքում է հայտնվել այդ պաշտոնին, սուտ խոստումներով»։

«Միանշանակ դատապարտելի է․ ժողովուրդը պատերազմական վիճակում է, շատ մայրեր ցավով են դեռ ապրում»։

«Ժողովրդի մասին չեն մտածում, ամենքն իր մասին է մտածում, աթոռի մասին է մտածում»։

«Տան ղեկավարը, տղամարդը եթե գոյություն չունի կինը աղջիկը դառնում են փողոցային հիմա մեր պետությունը այս վիճակն է։ Փաշինյանը շատ լավ ժուռնալիստ ա, բայց նա վարչապետ չի, իր աչքերում վախ եմ տեսնում»։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ