23 07 2021

Հայտնի են վիրավոր զինծառայողներից մեկի տվյալները

Հայտնի են վիրավոր զինծառայողներից մեկի տվյալները

Yerevan.Today-ին հայտնի է Գեղարքունիքում քիչ առաջ թշնամու կրակահերթից  վիրավորում ստացած զինծառայողներից մեկի տվյալները։ Թշնամու կրակոցների տակ սլացող շտապօգնության մեքենաներով Երևան են տեղափոխվել Վարդենիսից երկու պայմանագրային և Հրազդան  քաղաքից մեկ ժամկետային զինծառայողներ։

Վիրավոր զինվորներից մեկն այս  պահին Մուրացանի զինվորական հոսպիտալում վիրահատության է ենթարկվում։ Yerevan.Today-ը պարզել է վիրավորներից առայժմ այդ մեկի անձնական տվյալները․ նա 1977 թ ծնված պայմանագրային զինծառայող, Վարդենիսի Ակունք գյուղի բնակիչ Նավոյան Լեռնիկն է։ Թշնամու փամփուշտը խոցել է Լեռնիկի ազդրը․ աղբյուրը հայտնում է՝ վնասվածքը ծանր չէ, և զինծառայողի կյանքին, բարեբախտաբար, վտանգ չի սպառնում։ Մյուս երկուսի մասին ավելի ստույգ տվյալներ կհրապարակենք վերջնական ճշտումներից հետո։

Այս պահին Կութի ուղղությամբ ինտենսիվ կրակոցները շարունակվում են։ Ըստ գյուղապետի՝ շտապօգնության մեքենան բարձրանում է դիրքեր

Հիշեցնենք՝ մայիսի 12-ից թշնամու զինված  զորքն առանց դիմակայության Գեղարքունիքի ու Սյունիքի Սև լճի հատվածներից ներխուժել է հայկական պետական տարածք, ու երրորդ ամիսն է՝ 1000-ից ավելի զորքով թշնամին մեր տարածքում հարմարավետորեն դիրքավորված է, նահանջել չի պատրաստվում։

 Գեղարքունիքի կութ գյուղում սա արդեն երրորդ սահմանային միջադեպն է ։

 

Սյուզի Բադոյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ