23 07 2021

Այս կյանքում էնքան բան փոխվեց, թատրոնը ի՞նչ է,որ չփակվի․ Արման Նավասարդյան



Այստեղ դերասանների մեծ մասը իմ աշակերտներն են։ Եթե ուզում ես  լավ բան անել կարող ես գտնվել ձևեր․ փակելը, քանդելը միավորելը ամենահեշտ ձևն է, կարելի է ձևեր գտնել նորոգելու։ ԿԳՄՍ նախարարությայն մոտ լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի Ս.Սարգսյանի անվան պետական Համազգային թատրոնի թատրոնի տնօրեն Արման Նավասարդյանը։

Հիշեցնենք, որ Պետական կամերային երաժշտական թատրոնի աշխատակիցները բողոքի ակցիա էին կազմակերպել ԿԳՄՍ նախարարության  դիմաց։

Նախարարությունը որոշել է միավորել Հ․Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի և Պետական կամերային երաժշտական թատրոնները: Դերասանները համաձայն չեն նման որոշման հետ: Գերատեսչությունից հայտնել էին, որ թատրոնի շենքը պետք է տրամադրվի Սիմֆոնիկ նվագախմբին:

«Կարծում եմ, որ սա էլ լուծման մի ձև է , բայց հաստատ ամենաարդյունավետ ձևը չէ։ Իհարկե, պիտի խոստանան որոշ բաներ, բայց փաստն այն է , որ միավոր է փակվում,փակվում է թատրոն։ Այս կյանքում էնքան բան փոխվեց, թատրոնը ի՞նչ է,որ չփակվի։ Եթե ուզում ես պահել թատրոնը, պիտի միջոցներ գտնես, եթե չես ուզում,գտնում ես պատճառներ»,- ասաց Նավասարդյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ