22 07 2021

ՍԴ-ն Նիկոլի «շինելու» սպառնալիքին զավեշտալի բացատրություն է տվել

ՍԴ-ն Նիկոլի «շինելու» սպառնալիքին զավեշտալի բացատրություն է տվել

Սահմանադրական դատարանը չի ըմբռնել  Նիկոլ Փաշինյանը՝ «սաղին շինելու եմ» նախընտրական սպառնալիք-խոստման բովանդակությունը,  և հետևաբար՝  որոշել է, որ «շինելը»  կոպտություն ու ցնցող էֆեկտ ունեցող արտահայտություն է:

Մեր իրավաբանական համույթը   ծաղր ու ծանակի է ենթարկում  ՍԴ դատավորների  ընկալումը՝ «շինել» բառի մասին:

Բանն այն է, որ Բարձր դատարանը   որպեսզի սահմանադրորեն բացատրի Նիկոլի շինելու գործողության հանցանքի ծանրության աստիճանը՝ գուցե ամոթից  կարիկատուրային ժանրի բացատրություն է նկարագրել իր որոշման մեջ։ 

Խոսքը «Բռնելու ենք սաղին շինենք»  Նիկոլի հայտնի փողոցային արտահայտության մասին է, որը տեղ էր գտել «Հայաստան» դաշինքի՝ ընտրական արդյունքների բողոքարկող դիմումի մեջ:

Այսպիսով՝ Սահմանադրական դատարանը արձանագրել է, որ Նիկոլի «շինել» արտահայտությունն անընդունելի կոպտություն ունի և ցնցող ազդեցություն, բայց անգամ այդ դեպքում վարչապետացուից շինելու սպառնալիքի համատեքստի վերլուծությունից բխում է, որ հասցեականորեն դրանք ուղղված են եղել  բացառապես քաղաքական մրցակիցներին:

Այստեղ խիստ կարևոր է հետևյալ միտքը փաստորեն, ՍԴ –ն անվերապահորեն հաստատել է, որ այո,  Նիկոլն իր այդ ելույթում սպառնացել է բռնել - շինել իր ընդիմադիր մրցակիցներին:

 

Չմոռնանք,  ավելի վաղ Նիկոլ Փաշինյանի թիմակից, ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը արդարացնելու համար  «շինող» շեֆի այդ սկանդալային  հայտարարությունը, շատ պրագմատիկ լուծումով նրան վերագրել էր շինարար-ասֆալտ փռողի դեր: «Եթե նկատի ունեք «շինելու եմ» արտահայտությունը, ապա, ենթադրաբար, Փաշինյանը նկատի ունի, որ 2500 կմ ճանապարհ է կառուցելու»,-  ասել էր Լենա նազարյանը՝ Փաշինյանի արտահայտության մասին:

 

Սյուզի Բադոյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ