22 07 2021

Երկու ծրար. ինչպես «բռնվեց» Իջևանի ոստիկանապետի տեղակալը. Yerkir.am



Yerkir.am-ի ձեռքի տակ է հայտնվել ԿԸՀ-ի տեսախցիկների նկարահանած տեսագրությունը, որտեղ հստակ երևում է, թե ինչպես է Իջևանի ոստիկանության պետի կադրերի գծով տեղակալ, փոխգնդապետ Նարինե Ղալումյանը քվեախցիկից մուտք ու ելք անում,պատասխանում ինչ-որ զանգերի, այնուհետև քվեախցիկից դուրս գալիս միանգամից երկու ծրարով և ցանկանում մոտենալ քվեատուփին:

Yerkir.am-ի թղթակիցը ընտրությունների օրը Իջևանին շված տեղամասից հայտնել էր, որ փոխգնդապետի հանցագործության դեպքը բացահայտել են «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների վստահված անձինք: Երկրորդ ծրարում, որը փոխգնդապետը «բռնվելուց» հետո անմեղ կերպարանք ընդունելով վերադարձրեց քվեախցիկ, քվեարկված էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին:

Հիշեցնենք՝ դեպքը տեղի է ունեցել Իջևանի թիվ 38/21 ընտրատեղամասում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ