Սահարա անապատից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված` հուլիսի 21-ի ցերեկը Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում և Երևանում սպասվում է +40․․․+42 աստիճան։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ից հայտնում են, որ նշված գոտիներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Երևան քաղաքում՝
Հուլիսի 21-ի ցերեկը, 24-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 22-ի երեկոյան ժամերին, 23-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում 18-20մ/վրկ արագությամբ:
Հանրապետության տարածքում`
Հուլիսի 21-ի ցերեկը, 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 22-24-ին հիմնականում կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վրկ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հուլիսի 22-24-ին՝ ցերեկն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով, 25-26-ին՝ ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը