20 07 2021

Գիշերը Գեղարքունիքում լարված է եղել․ կրակոցներ են հնչել․ «Հրապարակ»

Գիշերը Գեղարքունիքում լարված է եղել․ կրակոցներ են հնչել․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ Ողջ գիշեր կրակոցներ են հնչել Գեղարքունիքի մարզի Սոթք բնակավայրի ուղղությամբ։ Մեր տեղեկություններով՝ ադրբեջանցիները հրաձգային զենքներից ինտենսիվ կրակ են վարել հայկական դիրքերի ուղղությամբ։

Մենք կապվեցինք Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանի հետ, ով հաստատեց լուրը՝ նշելով, որ կրակոցներ եղել են, բայց, բարեբախտաբար, վիրավորներ չկան։ 

Մեր հարցին, թե ինչ զինատեսակներից են եղել կրակոցները, համայնքի ղեկավարը պատասխանեց, որ հրաձգային զենքեր են օգտագործվել, գնդացիր, ավտոմատ, ինքնաձիգ եւ այլն։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ