Այն մարդիկ, ովքեր ասում են ապագա կա իրենք կյանքում ոչինչ չեն ստեղծել։ Երեք տարի է եկել է,արածը ասֆալտ փռելն է, բայց ոչ մի աշխատատեղ չի ստեղծել։ Այս մասին Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց կառավարության մոտ մուրճով ակցիայի եկած քաղաքացի Ստեփան Սամվելյանը։
«Ասում են նախկիններ, ի՞նչ նախկինի մասին է խոսքը, ի՞նչ կապ ունեն Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը քեզ իրականում ընդդիմադիր ողջ ազգը արա, որովհետև դու ոչ մի աշխատատեղ չես ստեղծել, արհամարհել եք բոլորին։ Այդ ժողովուրդն էլ իրենց պետք չէ, վախի, սարսափի մթնոլորտն էլ բանեցնում են, ով իրենց կողմնակից չէ, պետք է հրաժարական տա ու հավաքեն իրենց թայֆան, տգետների ոհմակը։ Ամենաուշը հոկտեմբերին սով է լինելու»,- նշեց քաղաքացին։
Նրա խոսքով, իր կողքին կանգնողներին անկախ նրանից ինչ կենսագրություն ունեն, անտեսում են, սակայն նրանք հավասարաչափ կիսում են Նիկոլ Փաշինյանի հետ դավաճանությունը։
«Համոզված եմ, եթե հանկարծ «Հայաստան» դաշինքը կամ «Պատիվ ունեմ»-ը հաղթեին, հաջորդ օրը նույն Արամ Սարգսյանը վազեվազ գալու էր լրագրողների ասեր մաման է եկել երազին, ասել էին միայն իրենց հետ ապագա կա։ Ասելու են՝ իրենք իմ եղբոր եղբայրնեին են, ինչպես ժամանակին էին ասում»,- ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը