Մենք խիստ անհանգստացած ենք ստեղծված իրավիճակով: Այս տարվա հունիսը ռեկորդային շոգ է եղել Հայաստանի ամբողջ պատմության ընթացքում, դրա պատճառով էլ առաջացել է այսպիսի աննախադեպ դժվար իրավիճակ: Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով ոռոգման ջրի խնդրին:
«Ջրային կոմիտեն աշխատում է իր նորմալ հունով, այստեղ հիմնական խնդիրը կապված է նրա հետ, որ անջրդի հողատարածքները ջրելու կարիք է առաջացել, և դա ըստ էության, վտանգել է անջրդի հողատարածքների բերքը: Իսկ մյուս խնդիրն այն է, որ ֆերմերները սխալ տեղեկատվություն են փոխանցում ջրային կոմիտեին և մի բույսի փոխարեն ցանում են այլ բույս, որի ջրի պահանջարկն այլ է»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը